Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Հունվարի 30-ին Թբիլիսյան խճուղի 26/8 հասցեում բացվեց Ազգային մոլը, որը մեկ տանիքի ներքո պետք է համախմբեր բոլոր հայ արտադրողներին։ Շատերը ոգևորվել, տաղավարներ են վարձակալել ու ներկայացրել հայրենի արտադրանքը, սակայն մի քանի ամիս անց տնտեսվարողների զգալի հատվածը հայտնվել է դատական քաշքշուկների մեջ՝ իրենց կորցրած գումարները հետ բերելու համար։
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 23-ին Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ ժամանելուց հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մուշի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Քրիստինա Ս.-ն, որը 2019 թ. սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 23-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 38-ամյա Կամո Հ.-ն, որը օգոստոսի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ միջադեպից հետո, երբ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին Պետական պահպանության ծառայության աշխատակիցները, նրանց ղեկավար Սարգիս Հովհաննիսյանի հրահանգով ու մասնակցությամբ, բիրտ ուժ կիրառելով` դուրս բերեցին ԱԺ նիստերի դահլիճից, պատգամավորը հայտարարեց, որ ստացել է մարմնական վնասվածքներ։ Նա նաև ասել էր, որ հաղորդում է ներկայացնելու հանցագործության մասին։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին:
Օգոստոսի 24-ին, ժամը 14:28-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած գյուղում այրվում է խոտածածկ տարածք:
«Նաիրի» բժշկական կենտրոնից 2021թ. օգոստոսի 23-ին, ժամը 12:15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի տներից մեկում 14 տարեկան տղա երեխա կա կախված:
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին դիահերձարաններում շարունակում են պահվել զոհված զինծառայողների մարմիններ, չնշելով, թե կոնկրետ քանի աճյուն կա դիահերձարաններում:
Առողջապահության ոլորտում մեր ամենակարևոր անելիքը ապահովագրության համակարգ ներդնելն է․ Նիկոլ Փաշինյան
Արցախում օգոստոսի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպքեր: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները եռամսյա վարժական հավաքների են մասնակցելու:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճշգրիտ եւ հնարավորինս հակիրճ տեղեկություն՝ «Ֆիզգորոդոկ»-ի հատվածում կառուցապատման մասին.
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այս տարվա հունվար-հուլիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել եւ չի վերադարձել 43 հազար 39 ուղեւոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-հուլիս ամիսներին մեկնել է 515 հազար 849, իսկ ժամանել՝ 488 հազար 833 ուղեւոր, այսինքն՝ չի վերադարձել 27 հազար 16 քաղաքացի:
Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի բանկերի միության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ով պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու՝ Հայաստանի բանկերի առաքելությունը;
Առանձին գրություններ են ուղարկվել նաև Ոստիկանություն և Դատախազություն:
Օգոստոսի 23-ին, ժամը 20:42-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քամու հետևանքով Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցում ծառի ճյուղը մասամբ կոտրվել և հայտնվել է էլեկտրական լարերի վրա․ առկա է ընկնելու վտանգ։
Օգոստոսի լույս 19-ի գիշերը Դիլիջանի ոլորանների անշարժ պահակետում ծառայություն իրականացնող Դիլիջանի բաժնի ծառայողները ստուգել են «Զիլ» մակնիշի բեռնատար, որը, առաջին հայացքից, բարձված էր թեփով պարկերով։ Ստուգման արդյունքում պարկերի տակ հայտնաբերվել է արկղի 2000 դետալ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո օգոստոսի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին։
Սեպտեմբեր ամսից Իսրայելում կբացվեն դպրոցները, 12-ից բարձր տարիքի երեխաները ծնողների թույլտվությամբ կկարողանան կորոնավիրուսի դեմ պատվաստում ստանալ հենց պարապմունքների ժամանակ: Այս մասին հաղորդել է The Times of Israel հրատարակությունը։
Ոստիկանության Թումանյանի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում օգոստոսի 21-ին Դոնի Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Թումանյանի բաժին բերման է ենթարկվել 35-ամյա Լևոն Խ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի (Գողությանը հանցակցելը) մեղադրանքով:
«Մինիմում 1.5 միլիարդի ներդրում եմ արել, ամեն տարի 25.000, 30.000 դոլար ներդրում ենք արել, տնկիներ ենք գնել, աշխատողներին ենք վճարել։ Եթե ուզում են՝ հրաժարվենք վարձակալությունից, պետք է այդ գումարը փոխհատուցեն»։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 24-ին, ժամը 10:00-17:30 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի «Կենտրոնական» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Օգոստոսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել:
2021թ. օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան փարոսիկներով կահավորված ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով, Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 24-ին ժամը 10.00-18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Գետափնյա թաղամասի 1-14, Օրբելյանների 37 շենքերի և թիվ 3 մանկապարտեզի ջրամատակարարումը:
Օգոստոսի 20-ին, ժամը 9․10-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժին տեղեկություն է ստացվել, որ նռնակներով զինված մի տղամարդ մտել է Բաբաջանյան փողոցի բուքմեյքերական ընկերության մի գրասենյակ։ Գրասենյակ են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։
Օգոստոսի 23-ին, ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին ավտոմեքենա է այրվում։