Աշխարհում COVID-19-ի հետևանքներից մահացել է 4,4 միլիոն մարդ
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 19-ի առավոտվա դրությամբ կազմել է 209 միլիոն 308․33: Այս մասին վկայում են վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացել է 4 միլիոն 393․14 մարդ: Դրա հետ մեկտեղ ապաքինվել է շուրջ 188,25 մլն մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 15 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 37 միլիոն 155․127 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 624․253-ի:
Ապաքինվել է ավելի քան 30,34 միլիոն մարդ: Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 32 միլիոն 332․258-ի եւ ախտահարման հետեւանքներից մահացել է 433․49, ապաքինվել է 31,500–ից ավելի մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 20 միլիոն 457․897 հիվանդացած, մահացել է 571․662 մարդ, ապաքինվել է 19,3 միլիոնը:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 19-ի առավոտվա դրությամբ կազմել է 565,2:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել էԷ 1925, Հնդկաստանում՝ 310, Բրազիլիայում՝ 2668 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: