
ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորաններում մերկասառույց է

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ աղբյուրի՝ Սպիտակի ոլորաններում մերկասառույց է, իսկ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք գյուղում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում ձյուն է տեղում։