
Մեքենայից դրամապանակներ ու անձնագիր էին գողացել

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները Սևանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են երեք դրամապանակ և անձնագիր:
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն, որ դրանք գողացել է Սևանի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայից:
Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում:
Գողոնն առգրավվել է:
Նախապատրաստվում են նյութեր: