Բաժիններ՝

Արցախում ամուսնությունների թիվը աճել է

ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Արցախում գրանցվել է 1075 ամուսնություն և 140 ամուսնալուծություն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշն աճել է 850-ով։ Ընդհանուր առմամբ՝ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 2021 թվականի ինը ամիսներին ծննդյան ակտային գրանցումների թիվը նվազել է 496-ով. նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 1544։ ՔԿԱԳ տարածքային բաժինների կողմից կատարվել է 11.339 գործողություն, որոնց քանակը, 2020 թվականի առաջին ինը ամիսների տվյալների համեմատ, աճել է 6963-ով:

Նշված գործողությունների դիմաց գանձվել է 9.068000 ՀՀ դրամ պետական տուրք: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ գանձված պետական տուրքն աճել է 4126000 ՀՀ դրամով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս