
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, հոկտեմբերի 25-ի ժամը 20։15-ի դրությամբ, թույլ ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնու են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: