
3 զոհ, 1 վիրավոր` Ճամբարակ-Բերդ ճանապարհին. ոստիկանություն

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Ճամբարակ-Բերդ ճանապարհի 37-րդ կմ-ին «ՈՒԱԶ-3163» մեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հայտնվել ձորում. երեք ուղևորները՝ 57-ամյա Կամո Պետրոսյանը, 40-ամյա Արկադի Ամիրխանյանը և 56-ամյա Սարգիս Բաբայանը, մահացել են, իսկ 32-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն։