
Փորձել են Թուրքիայից Վրաստան ներկրել 25 տոննա վնասակար կարտոֆիլ

Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ:
Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ է վուղարկվել Թուրքիա, հաղորդել է Sputnik-ը: