Հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել. Պարզաբանում

«Արցախբանկ» ՓԲԸ հաճախորդների քարտային հաշիվներին փոխանցված 2020 թվականի հոկտեմբեր ամսվա աշխատավարձերից վարկային պարտավորությունների մարման գծով գանձումներ չեն կատարվել:

Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալության՝ «Արցախբանկ» ՓԲԸ–ի վերաբերյալ սոցիալական ցանցերում տեղ գտած գրառումների և քննարկումների արդյունքում արված հարցմանն ի պատասխան հայտնել են ընկերությունից:

Ընկերությունը տեղեկացրել է, որ եզակի անձինք գանձումների խնդրով դիմել են բանկին, վերջիններիս հարցերը տեղում պարզաբանվել են և, անհրաժեշտության դեպքում, կատարվել ճշգրտումներ: Եթե իրականում հաճախորդների մոտ առկա են հարցեր, կարող են դիմել բանկին:

«Կցանկանայինք հավաստիացնել մեր հաճախորդներին, որ «Արցախբանկ» ՓԲԸ-ն անում է ամեն հնարավորը իր հաճախորդների անխափան սպասարկումը իրականացնելու գործում: Հորդորում ենք բոլորին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և ստեղծված լարված պատերազմական իրավիճակում խառնաշփոթ չստեղծել»,- տեղեկացրել են ընկերությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30