Մանկուց գամված եմ անվասայլակին, աշխատել չեմ կարողանում, ունենք սննդի և հագուստի կարիք
36-ամյա Ենոք Թամրազյանը, ով բնակվում է իր 60-ամյա մոր հետ և տառապում է անբուժելի հիվանդությամբ, օգնության կարիք ունի։
«Ես մանկուց գամված եմ անվասայլակին, չունենք աշխատանք, ապրում ենք հիվանդության համար սահմանված գումարով, որը չի հերիքում, չեմ կարողանում դեղեր գնել։ Կա նոր անվասայլակի անհրաժեշտություն, որը նույնպես այս պահին ձեռք բերել հնարավոր չէ։ Ունենք սննդի և հագուստի կարիք։
Հիվանդության համար նախատեսված նպաստը 26000 դրամ է, մայրս կով է կթում, ստանում է մոտ 40․000 դրամ աշխատավարձ։ Ցավոք, ես աշխատել չեմ կարողանում, ունեմ նաև շաքարային դիաբետ։ Դեղերի համար վճարում ենք 5000 դրամ, սայլակի համար անհրաժեշտ է 50․000 դրամ»,- 168.am-ին ասաց քաղաքացին։
Երիտասարդին օգնել կարող եք՝ այս հաշվեհամարով «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» 9051340400301395, որը Ենոք Թամրազյանի անունով է։