
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2413, մահվան՝ 29 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2413 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 99 563-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1476 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Նոյեմբերի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 390 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 29 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1866-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1324 է, ընդհանուր առողջացածներինը՝ 60 135, փաստացի բուժվողներինը՝ 37 562 (մեկ օրում ավելացել է 1060-ով): Մեկ օրում արվել է 5405 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 423485 թեստ: