
Ռուսաստանում 1 օրում առաջին անգամ հայտնաբերել են COVID-19-ի ավելի քան 19.000 դեպք

Ռուսաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերել են COVID-19-ի 19․768 դեպք. սա նոր ռեկորդ է: Այդ մասին րագրողներին հաղորդել են հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Մահվան դեպքերի եւ հիվանդանոցներից դուրս գրվածների քանակությունը նույնպես նորացրել են առավելագույն ցուցանիշները: Հիվանդացության օրական աճի նախորդ ռեկորդը գրանցվել էր նոյեմբերի 1-ին՝ 18․665 դեպք:
Նոր դեպքերը հայտնաբերվել են 85 տարածաշրջաններում:
Ամենաշատ հիվանդացածները Մոսկվայում են (5826, մեկ օր առաջ եղել է 5150):
Նրան հաջորդում են Սանկտ Պետերբուրգը (1031), Մոսկվայի մարզը (569), Նիժնի Նովգորոդի մարզը (417): COVID-19-ով վարակված ամենաքիչ հիվանդները Նենեցական ինքնավար օկրուգում (յոթ) եւ Չուկոտկայում (երկու) են: Ընդ որում՝ ախտահարվածների քառորդ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների: Նախօրյակին հաղորդվել է 18․648 դեպքի մասին:
Մեկ օրում աճի տեմպը կազմել է 1,2 տոկոս: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 1 մլն 693․454 մարդ: Անցած օրվա ընթացքում մահվան դեպքերի թիվը կազմել է 389: Սա նույնպես ռեկորդ է. նախորդ ռեկորդը (366 մարդ) գրանցվել է հոկտեմբերի 29-ին:
Մահացածների ընդհանուր թիվը հասել է 29․217-ի: Հիվանդանոցներից դուրս է գրվել 15 հազար 567 մարդ. այս ցուցանիշը ռեկորդը նորացնում է երկրորդ օրն անընդմեջ (նախօրյակին հաղորդվել Էր 15․331 ապաքինվածների մասին):
Ընդամենը բուժվել է 1 մլն 266․931 մարդ: Ամբողջ աշխարհում, ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, հիվանդացածների թիվը հաշվում է 46,8 միլիոն, նրանցից 1,2 միլիոնը մահացել է: Առավել մեծ թվով վարակվածներն ԱՄՆ-ում են՝ 9,1 մլն մարդ, նրան հաջորդում են Հնդկաստանը եւ Բրազիլիան: Ռուսաստանը չորրորդ հորիզոնականում է՝ առաջ անցնելով Արգենտինայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Կոլումբիայից, Մեքսիկայից եւ Մեծ Բրիտանիայից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: