
Մարադոնայի բժիշկը մանրամասներ է ներկայացրել վիրահատությունից

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան գլխուղեղի վիրահատությունից հետո պահպանում է գիտակցությունը և գտնվում է հոգեբանական լավ վիճակում: Այդ մասին հայտնել է նրա բժիշկը՝ Լեոպոլդ Լուկեն:
60-ամյա մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով: Բժշկի խոսքով՝ վիրահատական միջամտությունից հետո որևէ խնդիր չի առաջացել: Մարադոնան զրուցում է և փորձում կատակել:
«Ես զարմացած եմ և շատ ուրախ տեսնել նրան այդպիսին»,- ասել է բժիշկը, փոխանցում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ 2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: