Շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ
Հանրապետության տարածքում՝
Նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը շրջանների զգալի մասում, 7-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և մառախուղ։
Նոյեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին՝ ցերեկը աստիճանանաբար կնվազի 4-5, 8-9-ի գիշերը 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի նոյեմբերի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ․
· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 22.50C (1990թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -5.10C (1978թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 7.40C