Բաժիններ՝

Լեռնագոգ գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Նոյեմբերի 5-ին, ժամը 20:31-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնագոգ գյուղում անասնակեր է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար ավտոմեքենա:

Պարզվել է, որ այրվում է մոտ 5300 հակ անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:47-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ազատ հերթափոխից 20 փրկարար ծառայող և համայնքապետարանի մեկ տրակտոր։ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկի կողմից սահմանվել է հերթապահություն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30