Արցախի Հանրապետությունում բոլոր տրանսպորտային միջոցների համար ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է և այն չունենալը առաջացնում է վարչական պատասխանատվություն։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար պարոն Բիրյեր Կարլսոնին։
2020թ. փետրվարի 7-ին Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին գրություն է ներկայացրել այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ենթակայությամբ գործող 21 մանկապարտեզներում մատուցվող ծառայությունների նկատմամբ հսկողության արդյունքում հիմնավոր կասկածներ են ի հայտ եկել, որ դրանցից մի քանիսում վարվող փաստաթղթերում, մասնավորապես` սննդամթերքի մուտքի և ելքի հաշվառման գրանցամատյաններում, կատարվել են կեղծ գրառումներ՝ անհետացող թանաքի օգտագործման միջոցով:
Փետրվարի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 00:15-ին քթի թույլ աննշան կոտրվածք տեղաշարժով իրենց մոտ է ընդունվել ԱՀ ոստիկանության ՃՈ ծառայող, մայրաքաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Գ. Մ.-ն:
ՀՀ ոստիկանությունը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանի գործունեությանն առնչվող նյութեր է նախապատրաստում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարԱրայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանմեդալակիրներին ևՀայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին:
Արարատի մարզի դատախազության կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ մարզի տարածքում անչափահասների կողմից կատարված հանցագործությունների քանակը դինամիկ աճում է:
Փետրվարի 18-ին, ժամը 17:39-ից Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Երևանի Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել:
Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացել է մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ՀՀ վարչապետի 2020թ. հունվարի 30-ի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որը վարել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը:
և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 16-ին, ժամը 12.20-ին, Բազումի բաժին է ներկայացել 32-ամյա Դավիթ Դ.-ն, որը փետրվարի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (Սպանությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 18-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
Փետրվարի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով 14 փրկարար ծառայողների շնորհվել են փրկարար ծառայության հերթական կոչումներ:
ԽՍՀՄ բռնցքամարտի նախկին չեմպիոն Արմեն Խալոյանը մոտ 17 տարի գիշերում է դրսում: Ասում է՝ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ իմացել է, որ իր և մայրիկի համատեղ սեփականությունը վաճառվել է ինչ-որ անձի կողմից՝ մոր անունից:
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Տավուշի մարզային վարչության ու բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ, հայտնաբերել են ածուխի երեք արտադրամաս, որոնցում արտադրված փայտածուխի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը բացակայել են։
Փետրվարի 15-ին ԱՀ ոստիկանության պետի աշխատակազմից ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1964թ. ծնված Ա. Ե.-ի դիմումն առ այն, որ «@MAIL» սոցիալական ցանցով իր հետ կապվել են անհայտ անձինք ու ասել, որ կարող է գնել «Բիտքոին» և որոշ ժամանակ անց այն փոխարինել դոլլարով:
Փետրվարի 18-ին, ժամը 13:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 45 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին:
Փետրվարի 18-ին, ժամը 13:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայից դեպի Երևանյան լիճ տանող ճանապարհին՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ճանապարհի երթևեկելի մասը մասամբ փակվել է:
Վերջին շրջանում հանրապետությունում նկատվող սննդային ձվի գերարտադրությամբ պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումներ է անցկացնում ձվի շուկայում, մասնավորապես՝ ձու արտադրող կազմակերպություններում:
Այսօր Ազգային ժողովում աշխատանքային փակ քննարկումից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին դեպքերին, նշեց, որ 2019 թվականի հունիսից մինչև օրս բանակում 8 ինքնասպանության դեպք է կանխվել, այսինքն՝ 8 մարդու կյանք հաջողվել է փրկել:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ աշխատանքային փակ քննարկման ժամանակ անդրադարձել են մի շարք հարցերի, այդ թվում՝ բանակում պաշտոնանկությունների մասին հարցին:
Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 20-ի ցերեկը հարավային և կենտրոնական շրջաններում սպասվում են տեղումներ:
«Ուրալյան ավիաուղիներ» ռուսական ավիաընկերությունը կսկսի Պերմից չվերթներ իրականացնել դեպի Երեւան:
2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։
Սպաներին պատժելուց բացի, շրջաբերականներ ենք տարածում. Արտակ Դավթյան
Աշխատանքներ են տարվում բանակում արտոնյալների ուղղությամբ. Արտակ Դավթյան
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի`փետրվարի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրը։