
Արշակունյաց պողոտայի տներից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացիներին տարհանել են. shamshyan.com

Այսօր ժամը 17:25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արշակունյաց պողոտա թիվ 26 շենքի հետնամասում գտնվող տանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Shamshyan.com-ը, պարեկները, հրշեջներն ու քաղաքացիները տարհանել են մի քանի քաղաքացիների, իսկ պարեկները այնուհետև սահմանազատել են տարածքը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան:
ԱԻՆ-ը պարզում է հրդեհի բռնկման պատճառները: