Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված 730 բեռնատար ավտոմեքենա:
ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ում ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների համակարգումն իրականացվել է միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 18-ին բաժին են ներկայացել 28-ամյա Ժորա Վ.-ն և 31-ամյա Ռազմիկ Վ.-ն, որոնք հունվարի 14-ից ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր Վահե Ղազարյանի անունը կարելի է կարդալ ոչ թե նրա աշխատասենյակի դռան վրա, այլ հանուն հայրենիքի ընկած ոստիկանների Պատվո տախտակին։
Թենիսի Ավստրիալիայի բաց առաջնության երկու մասնակիցների կորոնավիրուսի թեստը դրական է եղել:
ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում հայտնվեց։
Կիպրոսի Հայ դատի հանձնախումբն երախտագիտությունն է հայտնել Պաֆոսի քաղաքապետին եւ ավագանուն, որոնք, ընդառաջելով երկրի հայ համայնքի դիմումին, շատ արագ փոփոխության են ենթարկել քաղաքի Թալեաթ Փաշա փողոցի անվանումը՝ վերանվանելով Տիկեոսինիս (Արդարության)։
Դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 21-ին, ժամը 18։00-20։00-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, վերջին հրաժեշտը` հունվարի 22-ին, ժամը 12։00-14։00-ը` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։
Ծնողներն ահազանգում են՝ իրենց փոքրիկներին չեն կարողանում տանել պետական մանկապարտեզ, որովհետև ասում են՝ տեղ չկա: Իսկ իրենցից շատերն այդ տեղին սպասում են 1.5-2 տարի:
Վարորդական իրավունքի վկայական ստանալու նոր կարգը:
Հունվարի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:
Չինաստանում անցած օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսով վարակման 118 նոր դեպք, որոնցից 106-ը գրանցվել է երկրի ներսում: Այս մասին հաղորդել Է ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեն:
Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնոյի Գարեգին Նժդեհի անվան միջնակարգ դպրոցում վերականգնվել է ուսումնական գործընթացը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքով՝ Հայաստանում գրանցված թանկացումների վերաբերյալ հրապարակում են արել նոյեմբերին: Այս պահին կրկին ուսումնասիրում են շուկան, և հաջորդ հրապարակումը կլինի առաջիկայում:
Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել պոլսահայ լրագրող, «Ակոս» ամսաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 14-րդ տարելիցի կապակցությամբ:
2020 թվականի հունվարի 31-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Հայաստանում առաջին անգամ հանդես կգա ռուսական «Водная страна» ատրակցիոն շոուն, որն այլ կերպ հայտնի է՝ որպես կրկես՝ ջրի վրա: Այս կոլեկտիվի հետաքրքիր, գունավոր և ցնցող ելույթները նախատեսված էին գարնանային տոներին՝ մարտի 6, 7, 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերի արժեքը 2500-20 000 դրամ էր:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆին։
Հունվարի 18-ին և 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարազդատ Գուրգենի Դալիբալթայանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական:
ՀՀ զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ, արցախյան պատերազմի ազատամարտիկ Արտուշ Բալյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին, Երևանի Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում (5-րդ զանգված) ժամը՝ 18։00-ից մինչև 21։00։
Տուժածներն առաջին բուժօգնությունը ստացել են Մեղրու բժշկական կենտրոնում, այժմ տեղափոխվում են Կապանի հիվանդանոց:
«Մենք ունենք բոլոր համայնքների ղեկավարների ցուցանիշները. ամենաբարձր գնահատականը ստացել են Դավիթաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարները՝ 4 բալ, և ամենացածրը՝ Քանաքեռ-Զեյթուն՝ 3.2 բալ, և Աջափնյակ ու Էրեբունի վարչական շրջանների ղեկավարները՝ 3.4 բալ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ստացել է 2.9 բալ»,- նշեց «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ի տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հունվարի 19-ի ցերեկը, 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն, 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 19-21-ը ճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:
Վիգեն Ստեփանյանը 1973 թվականին ընդունվել է Երևանի Կ․ Ստանիսլավսկու անվան թատրոնին կից դերասանական ստուդիա, որտեղ մինչև 1977 թվականն աշխատել է որպես դերասան։ 1977-1989 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 1989 թվականին հիմնել է «Արձագանք» թատրոն-ստուդիան, որը 1991 թվականին հիմք դարձավ «Մետրո» թատրոնի, և մինչև 1994 թվականը եղել է թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։ 1994-2003 թվականներին աշխատել է Լիբանանում։ 2003 թվականին վերադառնալով Հայաստան՝ նորից ստանձնել է «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ 2007 թվականին որպես հրավիրված դերասան և բեմադրիչ աշխատել է տարբեր թատրոններում։
Պետական եկամուտների կոմիտեն, հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2020թ․ դեկտեմբերին բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր: