«Արարատ չէ, այլ Արաբատ․ այս կառավարությունը չունի սրբություն»․ քաղաքացիները՝ Միրզոյանի՝ Թուրքիա այցի մասին

Թուրքիայում մարտի 11-13-ն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը թուրքական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե՝ «Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Դա արտացոլված է նաև հասարակական կարծիքի վերաբերյալ հարցումներում»։

Միրզոյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների տեղիք է տվել, սոցիալական ցանցերում օգտատերերը գրում են, թե իրենք Միրզոյանին չեն լիազորել իրենց անունից նման դիրքորոշում հայտնել։

168.am-ն այսօր մայրաքաղաքի տարբեր փողոցներում հարցում է անցկացրել՝ պարզելուքաղաքացիների կարծիքը ԱԳ նախարարի՝ Թուրքիա մեկնելու, ինչպես նաև հարցազրույցում հնչեցրած մտքի վերաբերյալ։

«Ես համաձայնեմ լրիվ տեսակի բանակցություններին, միայն թե արժանապատիվ լինի։ Այս կառավարությունը որևէ երկրի հետ արժանապատիվ խաղաղություն կամ բանակցություններ չի կարող վարել։ Սա զիջում է ամե՛ն ինչ, բոլո՛րը, այս կառավարությունը չունի սրբություն։ Արարատ Միրզոյանն ի՞նչ արեց։ Արարատ չէ, է, նախ Արաբատ է ինքը, դա հաշվի առնենք․ խայտառակ արեցին իրեն․․․»։

Արարատ Միրզոյանը որպես ի՞նչ է գնում այնտեղ, որ իր դեմքը կորցնի՞, հայ ժողովրդի դեմքը կորցնի՞, թող մտածեն դրա մասին»,- մեզ հետ զրույցում ասաց մի տղամարդ։

Հարցվածներից մի կին ևս ասաց, որ դեմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, իսկ թե ինչո՞ւ, պատասխանեց․
«Մեր այդքան երեխեքից հետո մի հատ էլ հարաբերություններ կարգավորե՞նք, ճիշտ չի։ Բոլորին էլ հարցրեք, ոչ մեկն էլ համաձայն չի լինի, ո՛չ մեկը, հնարավոր չէ դա։ Թող գան Եռաբլուրը նայեն, հետո նոր կարգավորեն․․․»։

Տարեց մի տղամարդ էլ ասաց, որ դեմ չէ նման հանդիպումներին, բայց․
«Կարևորն այն է, որ պահպանեն հայկական շահը, այդ մասնակցության ժամանակ մենք շահ ունե՞նք, թե՞ ոչ․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս