Բաժիններ՝

Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 16-ին, ժամը 12։35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի պահեստում:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է հումքի պահեստի տարածքում (մոտ 30 քմ): Պատճառված վնասների մասին դեռևս հստակ տեղեկություն չկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031