Ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով վերջին երկու շաբաթների ընթացքում Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից դեպի Հայաստան քաղաքացիների ներհոսքը բավականին մեծ է: Թեև պաշտոնական վիճակագրություն այս պահին չկա, բայց բավական է հաշվել ամեն օր դեպի Հայաստան չվերթերի քանակն ու մոտավոր թվերի մասին պատկերացում կազմել, ուստի տրամաբանական էր, որ այդ ծավալի ներհոսքն իր ազդեցությունն է ունենալու անշարժ գույքի շուկայի վրա։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը:
Ռոբերտ Քոչարյանը ներկա է Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը
Մարտի 10-ին հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա երիտասարդ:
«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է, որ կսահմանափակի «Ինստագրամ» սոցիալական ցանցի ( պատկանում է Meta Platforms, Inc.) հասանելիությունը` ՌԴ գլխավոր դատախազության պահանջով: Այս մասին հաղորդագրություն է տարածել գերատեսչության մամուլի ծառայությունը:
Սերժ Սարգսյանը ներկա է Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությանը
Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը՝ ՈՒՂԻՂ:
2021թ. ապրիլի 10-ի ուժեղ քամին մեծ վնասներ էր հասցրել Արարատի մարզի Հայանիստ համայնքի 31 շենքի, այդ թվում՝ դպրոցին, մանկապարտեզին, բուժամբուլատորիային:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական խոսք է հղել գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի մահվան կապակցությամբ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի։
Մարտի 11-ի ցերեկը, 12-13-ը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 11-ի ցերեկը հնարավոր է ամպրոպ։ Մարտի 14-15-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Մարտի 11-ին ցերեկը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ։
Ռուս–ուկրաինական հակամարտության սկսվելուց հետո առաջին անգամ երգչուհի Ալլա Պուգաչովան կապ է հաստատել երկրպագուների հետ և մեկնաբանել ռազմական գործողությունների պատճառով Ռուսաստանի Դաշնությունը լքելու մասին լուրեը։
Ստեփանակերտի որոշ հասցեներում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների պատճառը էլցանցի գերծանրաբեռնվածությունն է։ Այդ մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Ստեփանակերտի քաղաքապետարանից։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր տարածաշրջանն ու հանրապետությունը մտնում են ոչ միայն անվտանգային,այլ նաեւ պարենային ճգնաժամի նոր փուլ։
Հայաստանում պարզեցվում է տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման գործողության վարչարարությունը:
Արձակագիր Ալվարդ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր` ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, վերջին հրաժեշտի արարողությունը՝ մարտի 12-ին՝ ժամը 12:30-ին, նույն տեղում, հուղարկավորությունը՝ ժամը 13-ին՝ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի գերեզմանատանը:
Մարտի 11-ին, ժամը 10․40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել․ 1-02 հեռախոսահամարով ահազանգած անձը հայտնել է, որ մի տղամարդ հետապնդում է նախկին կնոջը։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը։
Վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննությունները կընդունվեն նոր հարցաշարով` այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում հրապարակվելուց 30 օր հետո։
Մարտի 7-ին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։
Զենք-զինամթերքը առգրավվել, փաթեթավորվել և կնիքվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Ալվարդը իր հետ տարավ մեր ժողովրդի պայքարի, փառապանծ հաղթանակների ու դառը պարտությունների մի ողջ ժամանակաշրջանի անգնահատելի հիշողություններ, որոնք հաճախ դարձել են նրա հրապարակախոսական հոդվածների ու հարցազրույցների թեման:
Մարտի 6-ի առավոտյան ավազակություն էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղու առևտրի կենտրոնում։ Երկու տղամարդ մտել էին առևտրի կենտրոնի հագուստի խանութ-սրահներից մեկի գանձապահի սենյակ ու զենքի սպառնալիքով հափշտակել մոտ 2 միլիոն 500 հազար դրամ։
Մարտի 10-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայակ թաղամասի շենքերից մեկից քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով պատշգամբից:
«Պոպուլիստական դրոշների վրա բարձրացված ցանկացած բարի նպատակ տանում է դժոխք. Հիմա այս մարդիկ հայտարարել են, որ իրենք աշխարհում առաջամարտիկներն են ծխի, աղի, հետագայում՝ նաև շաքարի և այլ վնասակար բաների: Հակածխախոտային օրենքն այս գործելաոճի վառ արտացոլումն է, թե ինչպես մի խումբ մարդիկ դրոշների վրա վերցրած հանրային առողջության գաղափարը, օրենքներ են ընդունում՝ երկիրը վերածելով տնտեսվարողների մի զանգվածի, որոնք առանց իրենց կամքի՝ մեղավոր են լինելու»:
168.am-ը խորապես ցավակցում է Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, նրա գրչի երկրպագուներին։
«Տեղում արտադրվող դեղորայքի հումքի թանկացումն անխուսափելի է, իսկ դեղորայքը, որը ներմուծվում է ռուսական շուկայից, կթանկանա, որովհետև ռուբլու ու դոլարի հարաբերության խնդիր կա. եթե ներմուծման գինը պայմանագրով ֆիքսվել է դոլարով, ապա, բնականաբար, կթանկանա նաև ՌԴ-ից ներմուծվող դեղորայքի գինը»:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ կյանքի 76-րդ տարում երկարատև ծանր հիվանդությունից հետո մահացել է գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ Պատվո շքանշանակիր Ալվարդ Պետրոսյանը։
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ բնակավայրերում՝ 3 բալ, Լոռու մարզի Տաշիր քաղաքում, Մեծավան և Սարչապետ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ: