Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակայինները փետրվարի 28-ին, Դավիթաշենի 4-րդ թաղամասի հյուրանոցային համալիրներից մեկից գլխավոր վարչություն բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 27-ամյա Նարեկ Պ-ին, ով նախորդ տարվա հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելը կամ կրելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Փետրվարի 29-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 29/6 շենքի վերելակը ընկել է և ներսում կա տուժած: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը փետրվարի 29-ին այցելել է ՀՀ ԶՈւ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Լրատվամիջոցներում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են պաշտպանիչ հանդերձանքով բուժաշխատողները իրանական համարանիշով բեռնատարից իջեցնում վարորդին: ՀՀ առողջապահության նախարարությունը այս առիթով հիշեցրել է, որ Իրանից ժամանած բեռնատարների վարորդների նկատմամբ իրականացվում է վերահսկման գործընթաց, տվյալ դեպքով հոսպիտալացում չի իրականացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության մի շարք խաղեր հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Football Italia-ն: Սերիա Ա-ի ղեկավարությունը որոշում է կայացրել հետաձգել առաջնության 26-րդ տուրի «Յուվենտուս»-«Ինտեր», «Ուդինեզե»-«Ֆիորենտինա», «Միլան»-«Ջենովա», «Պարմա»-ՍՊԱԼ և «Սասոուլո»-«Բրեշիա» խաղերը: Դրանք կկայանան մայիսի 13-ին:
Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների` փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին նախատեսված և չեղարկված չվերթը պետք է իրականացվեր մեկ ինքնաթիռով: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով: Այս մասին տեղեկացավ «Armenia Aircompany»-ից:
«Նոր COVID-2019 տեսակի կորոնավիրուսով վարակվելու վախը Հայաստանում խուճապ չի առաջացրել: Հազարից մեկ են մարդիկ, ովքեր տագնապում են և ուզում են ասել, թե ժամանակի հետ համաքայլ են շարժվում, ու բժշկական դիմակներ են կրում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:
Մարտի 1-ին կայանալիք երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար նույն օրը՝ ժամը 11․00-ից երկկողմանի արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը՝ Թումանյան փողոցում՝ Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից դեպի Թումանյան փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Շահումյանի հրապարակ ուղղությամբ և Բեյրութի փողոցում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։
Փետրվարի 29-ի ցերեկը, մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ին կենտրոնական և հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում ձյան, նախալեռնայինում՝ թաց ձյան, հովտային գոտում անձրևի տեսքով: Մարտի 3-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Թբիլիսիի օդանավակայանի կայքում տեղեկատվություն էր հայտնվել այն մասին, որ Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան երկու չվերթը, որը պետք է կայանար այսօր երեկոյան։ Չվերթը պետք է կատարեին «Georgian Airways» և «Armenia Aircompany»-ի ինքնաթիռները։
Կարծում եմ պետք է չեղարկել Երևան – Միլան չվերթները, քանի որ Հյուսիսային Իտալիայում Կորոնավիրուսով վարակակիրների ամենամեծ քանակն է և արդեն Վրաստանում արձանագրված Կորոնավիրուսի դեպքը հաստատվել է, որ Միլանի չվերթի արդյունքն է։
Գյումրիում այսօր շտապօգնության խումբը ահազանգով մեկնել է Ղանդիլյան փողոցի բնակարաններից մեկը, որպեսզի օգնություն ցույց տա մոտ 35 տարեկան մի ծննդկանի։
Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անսթափ վիճակը:
Հոգեբանը՝ կորոնավիրուսից խուճապի մատնվելու մասին։
Այսօր ձմռան վերջին օրն է։
«Ամուսնալուծությունների պատճառները՝ սեքսոպաթոլոգի և հոգեթերապևտի տեսանկյունից»։
Ինչպե՞ս խուսափել վիրուսներից, ե՞րբ անհանգստանալ, ինչպե՞ս վարվել, եթե արդեն գրանցվել են ախտանիշներ»։
Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ. 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու պատճառով, ս/թ մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու գործունեությունը:
Փետրվարի 29-ի ժամը 10:57-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փետրվարի 28-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։
Դատական հայց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ:
Մասնավորաբար, ըստ մեր տեղեկությունների, առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն:
Վաղը 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի 12-րդ տարելիցն է:
Փետրվարի 29-ին, ժամը 02:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ձորք թաղամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Փետրվարի 28-ին, ժամը 15:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Ռիցար» հյուրանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
«Մարտի 1-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով տեսանյութ հուշարձանի մասին, որը կտեղադրվի՝ ի հիշատակ 2008 թվականի մարտի 1-ի զոհերի։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Փետրվարի 28-ին, ժամը 11:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղի «Արլանդա» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
Փետրվարի 27-ին, ժամը 17.50-ին, թմրանյութ պահելու կասկածանքով, ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 44-ամյա տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է պոլիէթիլային տոպրակով կանեփանման չորացված բուսական զանգված՝ ընդհանուր 4.4 գ կշռով:
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է: