ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում իրականացված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Իսակովի պողոտայում չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի մի շարք հանգամանքներ, ավտոպատահարի իրական մեղավորը:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Փետրվարի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանն արժեքավոր նվերով՝ ժամացույցով, պարգևատրել է ՀՀ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան համայնքի բնակիչ Հաբեթ Ղազարյանին՝ սահմանախախտին հայտնաբերելու և սահմանապահներին հանձնելու գործում զգոնություն դրսևորելու և ճիշտ կողնորոշվելու համար, որի արդյունքում կանխվել է վերջինիս հետագա տեղաշարժը ՀՀ տարածքում:
2020թ. փետրվարի 22-ին՝ ժամը 16:50-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում «Հրազդան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարված վիճակում «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած երկու վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի անչափահաս բնակիչը:
Այսօր առավոտյան ժամը 11-ից Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անող ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի ավելի քան 100 աշխատակցի այդպես էլ չհաջողվեց հասնել իրենց նպատակին՝ հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու նրան ներկայացնել փաստարկված մասնագիտական տեղեկատվություն կենտրոնի վիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ՁԻԱՀ-ի կենտրոնի Համաճարակաբանական հսկողության բաժնի վարիչ Արշակ Պապոյանը։
Ազգային արխիվում առկա է այն փաստաթուղթը՝ հոնորարների դուրսգրման թերթիկը, որը հավաստում է, որ «Այո»-ի 1991թ. տարբերանշանի հեղինակը Ստյոպա Նարոյանն է:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը, տեղյակ լինելով, որ Քուվեյթում բնակվող իր ծանոթը գտնվում է ֆինանսապես ապահովված վիճակում, որոշել է Հայաստանի Հանրապետությունում նրա հետ բիզնես հիմնելու և ներդրում կատարելու պատրվակով վերջինիցս խարդախությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար:
Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր էջում գրում է:
ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Շնորհավորում եմ բոլորիս ՍԴ դատավորներից որեւէ մեկը վաղ կենսաթոշակի անցնելու դիմում չներկայացրեց»:
Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում վիրահատված իրաքցի 3-ամյա Արզնդան արագ տեմպերով ապաքինվում է: Նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դպրոցներում դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նախարարը մասնավորապես նշել է, որ կորոնավիրուսի վարակի առնչությամբ Հայաստանում հատուկ միջոցառումների կարիք չկա:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով՝ նախքան տուգանային կամ այլ կերպ ասած բալային համակարգի ներդրումը պետությունը պետք է լուծեր երթևեկության անհրաժեշտ պայմանների ապահովման հարցը: ՄԻՊ-ը վարորդի կամքից անկախ կատարած խախտման համար տուգանքի նշանակումն անընդունելի է համարում:
«Աստղիկ» բժշկական կենտրոնում փետրվարի 27-ին երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ Իրանի քաղաքացի չի մահացել:
Մահացել է հայ անվանի հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը ծնվել է 1961 թ. հուլիսի 30-ին։
Փետրվարի 27-ին, ժամը 13:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն-Արծնի ավտոճանապարհին այրվում է խոտածածկ տարածք:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին հորդորում է ժամանակավորապես խուսափել Իրան, Չինաստան, Ճապոնիա, Կորեա և Իտալիա այցելություններից:
Փետրվարի 27-ի ցերեկը, 28-ին, 29-ի գիշերը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս ներդրված բալային համակարգի շրջանակում բալեր վաճառելու դեպքերը կարող է հեշտությամբ պարզել. ճանապարհներին տեղադրված տեսախցիկները թույլ են տալիս տեսնել, ով է եղել մեքենայի ղեկին, այլ գործիքներ ևս կան:
Փետրվարի 27-ին, ժամը 10:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում գտնվող թունելի հարակից ժայռերից կա քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Խորհրդարանում ընթանում է ԵԱՀԿ-ի աջակցությամբ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հետ համատեղ ստեղծված անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի աշխատանքների քննարկումը:
Կառավարությունը հաստատեց Հայաստանի տարածքից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններ արտահանման դեպքում ՀՀ ծագում ունեցող արգելված ապրանքների ցանկը: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկվում է արգելել փայտանյութի ու դրանից պատրաստված որոշ ապրանքների արտահանումը երրորդ երկրներ: «Այս արգելքը վերաբերում է, մասնավորապես, վառելափայտին, գերաններին»,- ասաց նախարարը:
Փետրվարի 26-ին, ժամը 03:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ:
Սա քննարկման դրված նոր Քրեական օրենսգրքի նախագծով նախատեսվող 450-րդ հոդվածն է…
Մեկ անգամ ևս իմ պարտքն եմ համարում ընդգծել. ձեռնարկվող քայլերը և մոտեցումներն առայժմ կրում են հատվածային բնույթ, և կա մեծ մտավախություն, որ չեն տալու ակնկալվող արդյունքը։
ԱԺ լսումներ՝ ճանապարհային երթևեկության խնդիրների և լուծումների վերաբերյալ. ՈւՂԻՂ
«Հայաստանն աղքատության պատմական նվազագույն մակարդակի վրա է գտնվում». Նիկոլ Փաշինյան
600 անուն առաջին օգտագործման ապրանքների թանկացումը հետաձգվեց մինչև տարեվերջ
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ հիմնադիր Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը հակասական է. մի կողմից՝ պետք է այնպես անեն, որ խուճապ չլինի, իսկ մյուս կողմից՝ շատ կարևոր է, որպեսզի հսկողությունը չթուլանա։