Բաժիններ՝

ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազատազրկման վայրերում բջջային կապի արգելափակման մասին

Համաձայն օրենքի՝ բջջային օպերատորները պարտավոր կլինեն դադարեցնել այն համարներին ծառայությունների մատուցումը, որոնք օգտագործվում են Ձերբակալվածների պահման վայրերում (ՁՊՎ), բանտերում և ուղղիչ հիմնարկներում կասկածյալ, դատապարտյալ կամ մեղադրյալ անձանց կողմից:

Այս մասին տեղեկացնում է  tass.ru-ն:

Ծառայությունների մատուցման դադարեցումը տեղի կունենա Պատիժների կատարման ֆեդերալ ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների գրավոր որոշման հիման վրա:

Նախաձեռնության հեղինակները նշել են, որ ազատազրկման վայրերում բջջային հեռախոսները հաճախ օգտագործվում են խարդախություն կատարելու, վկաների վրա ճնշում գործադրելու, ազատության մեջ գտնվող կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամների գործողությունները համակարգելու համար:

Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ սիմ-քարտերի օպերատիվ արգելափակումը կնպաստի նաև հանցավոր միջավայրի ղեկավարների ֆինանսավորման, դատապարտյալներին ու կալանավորված անձանց թմրանյութեր ու այլ արգելված իրեր փոխանցելու դադարեցմանը:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս