«Մենք զգուշացնում էինք երեք տարի առաջ, որ այս իշխանությունները եթե գան, հետևելու է այսպիսի արդյունք»․ Միջազգայնագետ

Թուրքիայից սպառնացող վտանգներին Բաղրամյան պողոտայում մտավորականների հավաքի ժամանակ անդրադարձավ միջազգայնագետ Արարատ Կոստանյանը: Նա նշեց, որ այդ վտանգն  այս պահին զգալի է, ու դրա մասին կարծիք կազմելու համար՝ բավական է հետևել Թուրքիայի պաշտոնական հայտարարություններին, թուրքական հաղորդումներում վերլուծաբանների հայտնած մտքերին, որոնք նորություն չեն․  «Նրանք վաղուց արդեն ցանկանում են այդ մեծ Թուրանը ստեղծել, և մենք զգուշացնում էինք երեք տարի առաջ, որ այս իշխանությունները եթե գան, հետևելու է այսպիսի արդյունք,  որովհետև այսպիսի իշխանությունը՝ ազատական, գունավոր երազանքներ ունենալով՝ չի կարող դիմագրավել այնպիսի իրավիճակում, երբ Ադրբեջանի և  Թուրքիայի վտանգը կա։

Դժբախտաբար, ժողովուրդն այդ ժամանակ չհասկացավ․ ժողովրդի մեծ մասը գլոբալ քաղաքականությունից չի հասկանում, դժբախտաբար։ Բացատրեցինք՝ չհասկացան, հիմա՝ արդեն վտանգները տեսնում ենք՝ Սյունիքի կողմում վտանգ կա, Թուրքիան նույնպես մտահոգություններ է հայտնում Հայաստանում փոփոխությունների վերաբերյալ․ Թուրքիայում միայն երևի այս իշխանությունների սիրահար սորոսական, միասեռական կազմակերպությունները մնացին,  որ Հայաստանի մասին կարծիք չհայտնեն․ արդեն բոլորը սկսեցին վտանգ տեսնել, երբ հայ ազգը ոտքի է կանգնում»,- ասաց միջազգայնագետը լրագրողների հետ զրույցում։

Անդրադառնալով հասարակական տրամադրություններին՝ Արարատ Կոստանյանը նշեց․ «Ես մտահոգված եմ ոչ թե Փաշինյանի կազմակերպած հանրահավաքներով, որտեղ ներկայացված է հասարակության ամենացածր խավը («Շուշին և Արցախը ադրբեջանական հող է ասողները»․ ես նրանց չեմ անդրադառնում, նրանք երևի հայ չեն), այլ ինձ ավելի շատ մտահոգում է անտարբերների այդ մեծ խավը,  որոնց համար կարծեք սա Էլեկտրիկ-Երևան է»։

Նա ցավով հավելեց, որ սա տնտեսական կամ սոցիալական հարց չէ, այլ երկրի լինելիության․«Ես չգիտեմ՝ արդեն որ լեզվով մարդկանց բացատրել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031