Պետական եկամուտների կոմիտեն վարկառուներին (համավարկառուներին) ևս մեկ անգամ հիշեցնում է, որ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված գումարների չափով վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման դիմումը, ինչպես նաև ֆինանսական կազմակերպություններից ստացած տեղեկանքը կամ քաղվածքը հարկային մարմին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով:
Հունիսի 30-ին, ժամը 18։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խոսրովի պետական արգելոցի «Ջղնգյոլ» կոչվող հատվածում։
Հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը:
Հունիսի 30-ին, ժամը 01.25-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ բախվել է մեկ այլ կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-21101»-ի 37-ամյա վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հուլիսի 1-3-ը, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Ուկրաինայի հայերի միությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական համայնքները, հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 20-ամյակը:
Անվճար դեղերի վերաբերյալ իրազեկումները խիստ թերի են, անվճար դեղերի անարդյունավետության պատճառով մարդիկ ստիպված գնում են թանկարժեք դեղեր կամ բախվում են կոնկրետ դեղերի գնման ուղղորդումների:
Հուլիսի 1-ին, ժամը 10։12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի 54 բարձրահարկ շենքում, որտեղ ապրում են Արցախյան պատերազմի ժամանակ հենաշարժողական վնասվածքներ ստացած անձինք, կտեղադրվեն տեղաշարժի համար մատչելի վերելակներ:
ՀՀ ԱԱԾ-ն ավարտել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական գաղտնիք հրապարակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով հինգ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Արցախում հուլիսի 1-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք։
Եկեք անջատենք Ձեր բարձրախոսը. Փաշինյանը արգելեց ԿԳՄՍ նախարարին խոսել նիստի ժամանակ:
Կառավարությունը հերթական խոշոր գնումը կանի մեկ անձից’ այս անգամ ծանրամարտիկների համար:
Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհի օջախը մեկուսացվել է:
Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ մեքենայի կողային հայելիներ է գողացել։ Նրանք Մալաթիայի քրեական հետախույզների հետ Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Եղվարդ քաղաքի 45-ամյա բնակչի և Հրազդան քաղաքի 19-ամյա բնակչուհու կողմից վերջինիս նորածին երեխայի հայրության վերաբերյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնին սուտ տեղեկություններ հաղորդելու դեպքի հանգամանքները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են բնակարանային գողության դեպքեր: Այս մասին հաղորդում է ՔԿ-ն:
Պարզվել է նաև, որ մի շարք դեպքերում համապատասխան աշխատակիցները գործուղման օրերի ժամանակահատվածում գտնվել են աշխատանքի վայրում, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար ներկայացրել են այնպիսի տնտեսվարողների կողմից տրամադրված փաստաթղթեր, որոնք, ըստ ՊԵԿ տվյալների, չեն մատուցել համապատասխան ծառայություններ կամ չեն ունեցել համապատասխան քանակության հյուրանոցային համարներ:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սահմանային վեճերում նաեւ գյուղերի բնակիչների իրավունքները, բնականոն կյանքի պահանջները անտեսելու պատճառով տարածքային կորուստների եւս մեկ օրինակ է կապված Շինիխ-Այրումի շրջանի և Դիլիջանի գավառի հետ:
Բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Կաթնաղբյուր և Արամուս համայնքների ջրամատակարարումը:
44-օրյա պատերազմի հայտնի կադրերից է. «Մանուկը կողքս է. մահացած. չեմ թոնի գերի տանեն….ձեռքիս մեջ «լիմոնչիկ» կա, մեզ կտրաքցնեմ…»»։
Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի դպրոցի չորս մասնաշենքերից մեկը հիմնանորոգման կարիք ունի: Այն ընդգրկված չէ պետական բյուջեի միջոցներով վերանորոգվող կրթօջախների ցանկում, ուստի հովանավորներ են փնտրում:
Դանակահարություն՝ Արբաթ գյուղում․ Մասիսի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում TikTok-ի ամենօրյա օգտատերերի մեկ երրորդը մինչև 14 տարեկան երեխաներն են:
Բազմահարկ բնակելի համալիրը փլուզվել էր հունիսի 24-ին: Առաջին օրը հնարավոր էր եկել փլատակների տակից ողջ դուրս բերել 37 մարդու, սակայն դրանից հետո կենդանի մնացածների չեն գտել: