
Վթարի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Արփա գետում

Հուլիսի 1-ին, ժամը 10։12-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է Արփա գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները մասնատել են խոչընդոտող ծառի ճյուղերը, ավտոկռունկի միջոցով գետից դուրս բերել «Suzuki» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) և տեղափոխել ավտոքարշակի վրա: