
Կողային հայելիներ գողանալուց հետո ոստիկանության ծառայողները բռնել էին
Հունիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողները տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքում բնակվող մի տղամարդ մեքենայի կողային հայելիներ է գողացել։ Նրանք Մալաթիայի քրեական հետախույզների հետ Երևանի Միրաքյան փողոցում հայտնաբերեցին կասկածվողին ու բերման ենթարկեցին Մալաթիայի բաժին։
Նոր Նորքի 7-րդ զանգվածում բնակվող 33-ամյա տղամարդը խոստովանական բացատրություն տվեց, որ գողացել էր Օհանովի փողոցի 18 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի կողային հայելիները, նաև կատարել էր այլ գողություններ: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց պարզելու ուղղությամբ:
«Մերսեդեսի» հայելիները հայտնաբերվել են։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։