
ԱՄՆ-ում բնակելի շենքի փլուզումից զոհերի թիվը հասել է 16-ի

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում բնակելի համալիրի փլուզվելու հետևանքով մահացել է շուրջ 16 մարդ: Այս մասին հայտնել է շրջանի ղեկավարը:
Նա տեղեկացրել է, որ մինչը հիմա անհետ կորած է համարվում 147 մարդ:
Բազմահարկ բնակելի համալիրը փլուզվել էր հունիսի 24-ին: Առաջին օրը հնարավոր էր եկել փլատակների տակից ողջ դուրս բերել 37 մարդու, սակայն դրանից հետո կենդանի մնացածների չեն գտել: