Բաժիններ՝

Ուկրաինայի հայերի միությունը նշում է հիմնադրման 20-ամյակը

Ուկրաինայի հայերի միությունը, որը միավորում է երկրում գործող բոլոր հայկական համայնքները, հուլիսի 1-ին նշում է հիմնադրման 20-ամյակը:

Ինչպես հաղորդում է «AnalitiaUa»-ն, 20 տարվա ընթացքում Ուկրաինայի հայերի միությունը միավորող ուժ է դարձել երկրի հայերի համար:

«Ուկրաինայի հայերի միությանը մաղթում եմ հետագա բարգավաճում, գործունեության ընդլայնում և հաջողություն Հայաստանի Հանրապետության հետ սփյուռքի կապերի պահպանման գործում»,- նշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան -Ուկրաինա խորհրդարանական բարեկամության խմբի անդամ Անուշ Բեղլոյանը:

Ուկրաինայի հայերի միությունը դարձել Է Ուկրաինայի առաջին հասարակական կազմակերպությունը, որն ընդգրկվել է Եվրոպական միության թափանցիկության ռեեստրում: Բրյուսելում գործում է Ուկրաինայի հայերի միության ներկայացուցչությունը:

Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) հիմնադիր համաժողովը տեղի է ունեցել 2001 թվականի հուլիսի 1-ին Խարկովում: Տարբեր ժամանակահատվածներում Ուկրաինայի հայերի միության նախագահներն էին Աշոտ Ավանեսյանը, Նվեր Մխիթարյանը, Հայկ Փամբուխչյանը: Այժմ (2011 թվականի նոյեմբերից) Ուկրաինայի հայերի միությունը ղեկավարում է Վիլեն Շատվորյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս