Նորակոչիկի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն

ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ 2012թ. դեկտեմբերի 23-ին զինհոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանի մահվան փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  Ն. Սահակյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Նորայր Սահակյանի հայրը՝ Նվեր Սահակյանը, քրեական գործով ճանաչվել է որպես տուժողի իրավահաջորդ և վերջինիս պարզաբանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ԼՂՀ պաշտպանության բանակ զորակոչված Նորայր Սահակյանը զորամաս տեղափոխելու ճանապարհին ջերմություն է ունեցել և տեղափոխվել հոսպիտալ, սակայն այնտեղ մահացել է:

Ինչպես «Pastinfo.am»-ին տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, նույն արարքները, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031