«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում բժիշկ չկա

Յուրաքանչյուր տարվա ընթացքում երկու անգամ դատապարտյալը պարտավոր է անցնել բուժզննում: Հատուկ բժշկական հանձնաժողովը ընդհանուր ստուգում է անցկացնում անկախ նրանից դատապարտյալներն ունեն գանգատներ, թե ոչ:

Հայաստանի բոլոր ՔԿՀ-ները ունեն բուժմասեր, որտեղ պետք է համապատասխան բուժօգնություն ցուցաբերվի դատապարտյալներին: Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ «Վանաձոր» ՔԿՀ-ն բուժմաս չունի, սակայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ «բուժմաս կա, բայց բժիշկ չկա և եթե անհրաժեշտություն է առաջանում, իսկ անհրաժեշտություն գրեթե միշտ է լինում, բժիշկ է հրավիրվում»:

Սաքունցի խոսքով՝ բացի մայրաքաղաքի ՔԿՀ-ներից մարզերի գրեթե բոլոր ՔԿՀ-ներում բժիշկը, որը թերապևտն է բացակայում է, ինչը լուրջ խնդիր է: Վերջինիս համոզմամբ խնդիրը պայմանավորված է նրանով, որ ՔԿՀ-ներում բժիշկների աշխատավարձը ցածր է և, որ ամեն մի բժիշկ չի կարողանում աշխատել վարչակազմի ենթակայության տակ, քանի որ դա անկախ բժշկական ծառայություն չի:

Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկ ընդունվելիս անպայման պետք է բուժզննության ենթարկվի, և յուրաքանչյուր կալանավոր կամ դատապարտյալ պետք է ունենա բժշկական քարտ, որտեղ կլրացվի դատապարտման ամբողջ ընթացքում ինչ բուժումներ կամ ինչ դեղորայք է ստացել, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ բժշկական օգնություն տրամադրելու նպատակով մեկ այլ հիվանդանոց ուղեգրելու մասին ևս պետք է անպայման նշվի:

Ըստ Սաքունցի եղել են դեպքեր, երբ քրեակատարողական վարչության պետը մտորել է դատապարտյալին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց. պատճառն այն է եղել, որ ՔԿՀ-ի վարչակազմը մեղմ ասած այնքան էլ լավ վերաբերմունք չի ունեցել տվյալ դատապարտյալի նկատմամբ և «եթե դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու ընթացքում դատապարտյալը մահանում է դա խայտառակություն է»:

«Փաստինֆո»

Տեսանյութեր

Լրահոս