Մանուկ Սեմերջյանի մահվան անմիջական պատճառը եղել է տրոմբների հետ կապված սուր բարդությունը

2012թ. դեկտեմբերի լույս 31-ի գիշերը «Էրեբունի» բժշկական կենտրոնում ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկ Սեմերջյանի մահվան անմիջական պատճառն ըստ ամենայնի եղել է տրոմբների հետ կապված սուր բարդությունը: Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել են «Էրեբունի» ԲԿ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը:

Ըստ նրա, հիվանդը բժշկական կենտրոն է ընդունվել դեկտեմբերի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում, նախնական ախտորոշումն եղել է սուր որովայնային աղիքային անանցանելիություն, հիպոբոլեմիկ շոկ, երիկամային անբավարարություն: Անհրաժեշտ բոլոր նեղ մասնագետների զննումից և արյան ու գործիքային հետազոտությունից հետո որոշում է կայացվել շտապ վիրահատել նրան: Վիրահատության ժամանակ պարզվել է, որ առկա է աղիքի ոլորում, որն ուղղվել է: Սակայն գիշերը հիվանդի վիճակը կտրուկ վատացել է, տեղի է ունեցել շնչառական կանգ, սիրտանոթային համակարգի ընկճում, և հիվանդը մահացել է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031