Դանակով 3 բուժաշխատողի հարվածած հիվանդի գործով դատական նիստը` հունվարի 15-ին
Հունվարի 15-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում տեղի կունենա հոգեբուժարանում բուժաշխատողներին դանակով հարվածած Կարեն Գասպարյանի գործով դատական նիստը: Նշենք, որ մեղադրյալ Կարեն Գասպարյանը անմեղսունակ է ճանաչվել. այժմ նա գտնվում է հոգեբուժարանում:
Գործով նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է: Ըստ մեղադրական եզրակացության՝ Կարեն Գասպարյանը հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար հարկադրական բուժման մեջ է գտնվել ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Նորքի հոգեբուժական կլինիկայում: 2012-ի հոկտեմբերի 04-ին ժամր 12:35-ի սահմաններում նույն հոգեբուժական կլինիկայում նա իր մոտ եղած ինքնաշեն սուր, ծակող գործիքով և դանակով հարվածել է բժիշկ Գարիկ Պեդոյանի այտաքունքային շրջանին, ավագ բուժակ Սիրակ Հակոբյանի աջ վերին կոպի շրջանին ն բուժքույր Զինա Մելքոնյանի աջ դաստակի թիկնային մակերեսին:
Հարվածի արդյունքում Կարեն Գասպարյանը բժիշկ Գարիկ Պեդոյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է մարմնական վնասվածք այտաակնակապիճների շրջանների արյունազեղումների, աջ այտաքունքային շրջանների կտրված, քունքամկանի վնասմամբ վնասվածքի ձևով արտահայտված դեմքի անջնջելի այլանդակմամբ: Ավագ բուժակ Սիրակ Հակոբյանի առողջությանը մեղադրյալը դիտավորությամբ պատճաոել է միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, աջ վերին կոպի ներսային մակերեսի միջանցիկ պատռված վերքի մկանների վնասումով, օրբիտայի պարունակության արտանկումով և ռետրոբուլբար հեմատոմա վնասվածքի ձևով: Բուժքույր Զինա Մելքոնյանի առողջությանը դիտավորությամբ պատճառվել է թեթն վնաս կարճատև քայքայումով, աջ դաստակի 3-րդ և 4–րդ միջմատային տարածության կտրած վնասվածքի ձևով։