![](/banners/BeFunky-design.jpg)
«Հարսնաքարի» գործով նիստը հետաձգվեց. հաջորդ նիստը՝ փետրվարի 1-ին
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/harsnaqar3.jpg)
Այսօր վերսկսվեց «Հարսնաքարի» գործով դատական նիստը, որը, սակայն, անմիջապես հետաձգվեց: Դատական նիստին չէին ներկայացնել տուժողների ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանն ու Տիգրան Եգորյանը: Չէին ներկայացել նաև մեղադրողներ Արթուր Դավթյանը, Արմեն Մարուխյանը: Բացի այդ` ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը գտնվում է հերթական արձակուրդում՝ մինչև հունվարի 30-ը ներառյալ: Դատարանը նամակով դիմել էր Հանրային պաշտպանի գրասենյակին՝ մեկ այլ պաշտպանի ևս գործում ներգրավվելու համար, սակայն մինչ օրս որևէ գրավոր պատասխան դատարանը չի ստացել Հանրային պաշտպանի գրասենյակից:
Գործով ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտնեց, որ որքանով ինքը տեղյակ է, Հանրային պաշտպանի գրասենյակի բոլոր պաշտպանները զբաղված են և միգուցե այդ պատճառով դատարանին դեռևս պատասխան չի տրվել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 1-ին: