Նոյեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` ի թիվս 22 դատական գործերի, վճիռ կկայացնի Խաչատրյանը և այլոք ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ, այսօր կայացել է Բ. Շ.-ի գործով դատաքննությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, դեկտեմբերի 3-ին տեղի կունենա «Վահե Ավետյան» նախաձեռնող խմբի անդամ Գարեգին Չուքասզյանն ընդդեմ նախկին պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով նախնական դատական նիստը:
Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ի բռնարարքի գործով տուժող կողմի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը և Վահե Գրիգորյանը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի նոյեմբերի 16-ի որոշման:
Գործում այժմ ներգրավված են նախկին մարզպետը, գյուղապետը և մեկ շինարար: Վերջինս պարտավոր է բյուջե վճարումներ կատարել` 20 հազար ԱՄՆ դոլարին համարժեք:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում տեղի ունեցավ Երևանի Աբովյան 4 հասցեում «Միլանո» խանութի նախկին սեփականատերերից մեկի՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցադիմումի գործով հերթական նախնական դատական նիստը:
Գործում անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության հիմքով, ՍԴ-ի բոլոր 9 անդամների համաձայնությամբ, առանց խորհրդակցական սենյակ հեռանալու, դատարանի դահլիճում ընդունվեց որոշում` առանց քննություն սկսելու կարճել գործի վարույթը:
Դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: Նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանի խոսքով՝ պաշտպանի բացակայության պայմաններում դատական նիստ չի կարող տեղի ունենալ:
Նոյեմբերի 26-ին, ժամը 03.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ օդանավակայանի մեկնման սրահում վիճաբանություն է տեղի ունենում:
«Փաստինֆոյի» թղթակցին պաշտպանը հայտնել է, որ ինքը միանշանակ կարծում է, որ միջնորդությունը մերժվելու է, քանի որ օբյեկտիվ լինելու պարագայում նախաքննական մարմինն ինքը պետք է դա աներ՝ սեփական նախաձեռնությամբ:
Ս. Գևորգյանը և Հ. Փայասլյանը ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի դեկան Խ. Ազիզյանի միջնորդությամբ 2012թ ապրիլին ընդունել են ակադեմիայի դիմորդ Է. Բարբարյանի ծնողներից` Ա. Ենոքյանից և Ա. Ֆահրադյանից, առանձնապես խոշոր չափերի` 1.371.510 ՀՀ դրամին համարժեք 3.500 ԱՄՆ դոլար ստանալու առաջարկը:
Գարիկ Սողոմոնյանի ասելով՝ ծեծկռտուքից հետո Վահեի ոտքերից բռնել են ինքն ու Արկադին, իսկ Արտակ Բայադյանը՝ գլուխը:
«Նորայր Հայրապետյանը, իմ կարծիքով, անկեղծ էր բարկանում մատուցող Դավիթ Ադամյանի վրա: Մինչև կռիվը սկսելը՝ Նորայրը հանգիստ խոսացել ա իմ հետ»:
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը:
«Բնական է, որ Դիանան և Վահեն բազմոցի վրա նստած վիճակում չէին կարող մյուս սեղաններին նստածների զայրույթը առաջացնել»:
Քիչ առաջ մեկնարկած «Հարսնաքարի գործով» դատական նիստն ընդմիջվել է. դատական կողմերը սպասում են գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանին:
Այսօրվա դատական նիստում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանն ամբողջությամբ հերքել է իրեն առաջադրված վաշխառության և խարդախության մեղադրանքը:
Իրավապահները պարզել են, որ հանցախումբը վաղուց է Մոսկվայում զբաղվել ավազակային հարձակումներով, իսկ Պետրոսյանը գտնվում էր հետախուզման մեջ` անցած տարի կատարված մի սպանության գործով։
ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը տարածել է դատապարտյալ Հ. Գալստյանի հերքման տեսաուղերձը, որը ներկայացնում ենք ստորև:
Առաջին նախնական դատական նիստը, որը տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին, հետաձգվել էր դիմող Հրանուշ Խառատյանի միջնորդությամբ:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի, սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը միջնորդություն է ներկայացրել ոստիկանություն՝ պահանջելով վերսկսել գործով նախաքննությունը:
2012թ. երրորդ եռամսյակում դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 93 քրեական գործ` 132 անձի նկատմամբ, որոնցից դատապարտվել է 127 անձ` 88 քրեական գործով: Ընդ որում դրանցից 33 քրեական գործով 51 անձի նկատմամբ կիրառվել է դատական քննության արագացված կարգ:
Դատավոր Դավիթ Հարությունյանը նաև նշեց, որ հաջորդ դատական նիստին պաշտպանի չներկայանալու դեպքում կքննարկվի նրա նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց Կարեն Արայանի դեմ հարուցված քրեական գործով դատավճիռը:
Նախորդ դատական նիստի ընթացքում վերջինս պատմել էր դեպքի օրվա մանրամասները: Այսօր տուժողին հարցեր են ուղղելու գործով մեղադրյալների պաշտպանները:
2012 թ. հոկտեմբերի 15-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան բողոք է ներկայացրել ոստիկանության բաժնում բռնության ենթարկված Նարեկ Ափինյանի գործով:
«Սիլ կոնցեռնի» խախտված իրավունքները վերականգնելու համար անվավեր են ճանաչվել Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության որոշումները և վերջինիս պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտեր ներկայացված ապրանքային նշանները գրանցելու համար:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ, շարունակվում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ղոլամի Ակահ Ռուդփիշիի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, քննվում է գերմանական «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերի հայցն ընդդեմ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի:
«Մեկին բռնել են, նա Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի անվտանգության աշխատակից է՝ Սերոբ Տեր-Պողոսյանի թիկնապահը, իսկ մյուսը դեռ չգիտենք, փնտրում են»,- ասել է Հայկազ Խաչիկյանը: