Ֆրանսիան երկու իրանցի դիվանագետի արտաքսելու որոշում է կայացրել

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ առաջիկա օրերին երկիրը կարտաքսի երկու իրանցի դիվանագետի։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։

Այս որոշումը կայացվել է՝ ի պատասխան Իրանի անվտանգության ծառայության կողմից հուլիսին Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակցի ձերբակալման և հարցաքննության:

«Ես հայտարարել էի, որ այս անհանդուրժելի գործողությունը հետևանքներ կունենա։ Դա տեղի է ունեցել։ Ֆրանսիայում իրանցի երկու դիվանագետ առաջիկա օրերին կարտաքսվի»,- նշել է Բարոն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31