Քավոր Հարութի անչափահաս որդին ձերբակալվել է

Ապրիլի 23-ին կեսօրին Գյումրու կենտրոնում՝ Շիրակացի փողոցում, հնչած կրակոցների փաստով ևս մեկ քաղաքացու այսօր ձերբակալել են: Այս մասին galatv.am-ին հայտնել է Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Դատախազը փոխանցել է, որ իրավապահ մարմինների կողմից շարունակվող օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում անձը այսօր ներկայացել է ոստիկանություն և նրան ձերբակալել են:

Այսօր ոստիկանություն ներկայացված անձը Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութի) անչափահաս որդին` Գևորգ Խաչատրյանը, որը, եղած ապացույցներով, կրակոցներից հետո հայտնվել է դեպքի վայրում ` կրելով T 74 տեսակի ինքնաձիգ: Անչափահաս Գևորգ Խաչատրյանին ձերբակալել են` ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԳԱԼԱ-ն տեղեկացրել էր, որ կրակոցներից հետո ձերբակալված մեկ անձ կա՝ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ Վահե Ղուկասյանը: Ներկայում Գյումրիում հնչած կրակոցների գործով ձերբակալվածները երկուսն են:

Տեսանյութեր

Լրահոս