Խոշոր չափի կեղծ դրամներ յուրացնելու պահին բռնվել են հացթուխ ամուսինները (լուսանկարներ)

Երեկ՝ ապրիլի 26-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ տվյալները, կեղծ դրամներ իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի բնակիչ 22-ամյա Կարինե Անդրեսյանին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տվյալներով պարզվել է, որ Կ. Անդրեասյանը փորձել է Սասունցի 10 հասցեում գործող մթերային խանութից իր մոտ եղած կեղծ 1000 դրամներով գնումներ կատարել, և այդ ժամանակ ոստիկանության նշված ստորաբաժանումների աշխատակիցները նրան բռնել են, ում դրամապանակում հայտնաբերվել է 49 հատ կեղծ 1000 ՀՀ դրամ։

Արդեն ոստիկանությունում վերջինս խոստովանել է, որ այդ կեղծ դրամներից ունի նաև իր ամուսինը՝ նույն հասեցի բնակիչ, 29-ամյա Էդգար Ղևոնդյանը։

Ոստիկանության կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ ժամեր անց Է. Ղևոնդյանը ներկայացել է Էրեբունու ոստիկանություն ու հայտնել, որ իր մոտ նույնպես կան կեղծ թղթադրամներ, որը թաքցրել է հայտնի «Վստրեչի» կամուրջի տակ և մեկնելով նշված վայր՝ թաքցրած տեղից դուրս է բերել և ոստիկաններին է ներկայացրել 53 հատ կեղծ 1000 ՀՀ դրամանոցներ։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Էդգարի եղբայրը՝ Արմեն Ղևոնդյանը, ով խուլիգանության համար 2011 թվականին դատապարտվել է ազատազրկման և իր պատիժն է կրում Էրեբունի քրեակատարողական հիմնարկում, գաղութից զանգահարել է եղբորը և հայտնել, որ կեղծ դրամներ են բերելու և փոխանցեն իրեն, ու ինքը այդ դրամներով թող գնումներ կատարի ու գա իրեն տեսակցության։

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչ Բակուր Օհանյանի կողմից հարուցվել է քրեկան գործ՝ ՀՀ քր.օրի 202 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստել, պահելը կամ իրացնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) հատկանիշներով։
Քննիչի կողմից, Է. Ղևոնդյանը, ով աշխատում է «Գետառ» ՍՊԸ-ում՝ որպես հացթուխ, ձերբակալվել է:

1ZAra7x3H6PxiL8s9rpG_tn G4HPQPty5S1uQDQBAxzr_tn SjOYl1Nfl9eMBijxePJt_tn Sru5ZJJcC6bWB6ujckRv_tn

Տեսանյութեր

Լրահոս