
Վարդան Ղուկասյանին ազատ արձակեցին

Մոտ երեք ժամ, ոստիկանությունում մնալուց հետո ժամը 23:35-ին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ազատ են արձակել Ոստիկանության Գյումրու քաղաքային բաժնից և նա եղբոր ուղեկցությամբ գնացել է տուն: Այս մասին հաղորդում է asparez.am կայքը:
Վարդան Ղուկասյանը, նրա որդին, եղբորորդին և տարբեր տվյալներով էլի 7-20 հոգի ժամը 20-21-ի հատվածում բերման էին ենթարկվել Ոստիկանության քաղաքային բաժին, այսօր Գյումրու Շիրակաի փողոցի 54Բ շենքի տարածքում տեղի ունեցած հրաձգության և սպանության գործով հարցաքննվելու:
Ժամը 12:30-13-ի հատվածում առայժմ անհայտ անձինք կրակ էին բացել Հարություն Խաչատրյանի (Քավոր Հարութ) և Արտյոմ Կարապետյանի (Շեկո) ուղղությամբ, որի հետևանքով առաջինը ծանր վիրավորվել էր, իսկ երկրորդը մահացել` վիրահատության ժամանակ: