«Ես ու Նորայրը տենց կանգնած խոսում էինք: Մեկ էլ տենց ռեզկի սկսեցին խփել տղերքին»:
Մեղադրյալ Արման Խաչատրյանն իրեն վատ էր զգում: Նա սրտխառնոց և գլխապտույտ ունի, և այժմ դատարանը շտապօգնություն է կանչել նրա համար:
«Ես ու Նորայրը չհասած ավտոկայանատեղի, տեսա, որ սկսեցին խփել տղաներին: Տեսա, որ Վահեն հետ-հետ էր գնում խփվելուց: Հետո այդ շրջանի մեջ մտավ Նորայրը, որոնք խփում էին տղաներին, և երբ ես էլ մտա այդ շրջանակի մեջ, Նորայրը շրջվեց ու սկսեց ինձ խփել: Երբ ինձ խփեց, ես ընկա ու փերբ փորձում էի վեր կենալ, մյուս կողմերից էլ սկսեցին խփել ինձ»:
Ազատամարտիկը ասել է՝ լսել է Սերժ Սարգսյանի վերջին ելույթը` ուղղված իրավապահ համակարգին. «Նյուժելի չի տեսնի` ինչ կկատարվի: Ես ՀՀԿ անդամ եմ, էս անտեր կրծքանշանը զարկեմ՝ կուգամ դատարան, շան տեղ դնող էլ չկա»:
Խարդախության ու վաշխառության մեջ մեղադրվող «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի դեմ գործով այսօրվա նիստում ամբաստանյալը սկսեց ցուցմունքներ տալ, որոնք աշխատանքային օրվա ավարտի հետ կապված ընդհատվեցին և կշարունակվեն նոյեմբերի 23-ի դատական նիստում:
Բաց նամակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, Հովհաննես Հովսեփյանին
Հայ կանադական «Գրանդ Քենդի» ՀՁ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Թալ-Գրիգ» ՍՊԸ-ից պահանջում է դադարեցնել իրենց ապրանքային նշանների ապօրինի օգտագործումը և ոչնչացնել ապօրինի օգտագործվող ապրանքային նշաններով մակնշված ապրանքի ամբողջ ծավալը:
Հոկտեմբերի 22-ին ժամը 07:45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեի մոտից բերման էին ենթարկել Լիլիթ Ղուկասյանին՝ հասարակական կարգը խախտելու, ոստիկանության աշխատակիցներին հայհոյելու և նրանց օրինական պահանջներին չենթարկվելու համար:
Գ.Չուքասզյանը պահանջում է, որ պարոն Հայրապետյանը ներողություն խնդրի իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորելու համար:
Աշոտ Չտրկյանը դատապարտվել է այս տարվա ապրիլի 6-ին, տասը տարվա ազատազրկման: Սա նրա երկրորդ դատվածություն է:
Լուսինե Ղազարյանի սպանության օրը ոստիկանների գործողությունների առնչությամբ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է ոստիկանությանը քննարկել ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարած ոստիկաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:
Դահլիճում ներկա ՀԱԿ ակտիվիստները վճռի հրապարակումից հետո սկսել են գոռալ՝ «ամոթ, գետինը մտնեք»:
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր անսպասելիորեն ավարտել է Հայ ազգային կոնգրեսի չորս երիտասարդ ակտիվիստների` Սարգիս Գեւորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Արտակ Կարապետյանի ու Տիգրան Առաքելյանի գործի դատաքննությունը և անցել է խորհրդակցական սենյակ, որպեսզի վաղը հրապարակի այս գործով դատավճիռը:
«Վահե Ավետյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգարին ճանաչում եմ շուրջ 4 տարի: Գարիկին ճանաչում եմ երկու տարի: Բոլորս ընկերներ ենք: Ավելի մոտ եմ Վահեի հետ»,- ասաց Արտակ Բայադյանը:
Միհրան Պողոսյանի հարցին`արդյոք եղե՞լ են գործի այլ հանգամանքներ, որոնց մասին հայտնելու կամ չհայտնելու որոշումը կայացրել են ընկերներով, Արտակ Բայադյանը պատասխանեց, որ իրենք զրուցել են գործի մասին, որոշել են չհայտնել Դիանայի և Կամոյի մասին (վերջինս Վահե Ավետյանի բարեկամն էր և նրան հանդիպել էին Արզնու Ձորում):
Ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ են ծախսվում կալանավորների անվտանգ տեղափոխումն իրականացնելու համար, որը դատական նիստի հետաձգման պատճառով առաջացնում է նոր խնդիր:
Դատարանը հրապարակեց «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքները՝ հաշվի առնելով, որ հակասություններ կան վերջինիս՝ նախաքննության և դատաքննության ընթացքում տված ցուցմունքներում:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ավարտվել է «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի պատասխանատու անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Տուժող Արտակ Բայադյանը չցանկացավ մեկնաբանել հարցը՝ արդյո՞ք Դիանա Նավոյանի ներկայությունը կարող էր Վահե Ավետյանին դրդել ինչ-որ քայլեր կատարելու՝ Դիանայի մոտ տպավորություն թողնելու համար:
«Հարսնաքարի» գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ հրապարակել տուժող Արտակ Բայադյանի ցուցմունքները, քանի որ դրանցում կան հակասություններ:
Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 03:00-ին, «Անգլիական» զբոսայգու դիմաց 1986թ. ծնված Արսեն Ա.-ի հասցեին տվել է հայհոյանքներ և իր «Վալտեր» մոդելի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակից երեք անգամ կրակել նրա ուղղությամբ:
«Հարսնաքարի» գործով դատական նիստը սկսվելուն պես ընդմիջվել է. դատարան չի ներկայացել գործով մեղադրող Արթուր Դավթյանը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվելու է «Հարսնաքարի» գործով դատավարությունը:
Սերոբ Բոզոյանն ասել է, որ այլ ելք չունի, պետք է բողոքարկի, քանի որ հակառակ դեպքում ուղղակի «բանտից դուրս չի գա»:
Սևանի «Ավետարանի հավատքի քրիստոնյաներ» եկեղեցու ավագ հովիվ Վլադիմիր Բաղդասարյանի պաշտպան Ռոբերտ Ռևազյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության:
«ՎՄԳ գրուպ» ՓԲԸ և «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ` բազմիցս չարչրկված անունները և նրանց միջև ստորագրված փոխառության պայմանագրերով չիրականացված գործարքներն այս պահին Երևանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում ևս մեկ դատական նիստի ծավալման պատճառ են դարձել, որին սակայն ընկերությունից գումարներ թալանած անձանցից և ոչ մեկը չի ներկայանում:
Մեղադրանքն առաջադրված է չորս անձանց մերկապարանոց, կեղծ, հորինված, առանց փաստերի ցուցմունքների հիման վրա: Չորսից երեքը Մուրադյան Վարդանի մարդիկ են, որը ապացուցված է և փաստ, չորորդը մի կին, որի հետ ես ոչ մի գործարք չեմ կատարել (լրիվ աբսուրդ): Եվ այս կեղծ մեղադրանքը առաջադրվել է Ձեր` դատախազությունում գտնվելուց հետո, այսինքն` ոչինչ չի փոխվել առայժմ:
Արտակ Բայադյանը նշեց, որ գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը` «փափուկ բարձ դնելով» իրենց գլխի տակ, նշելով, որ իրենք պատժելու են մատուցող Դավիթ Ադամյանին, ով հարվածել էր Վահե Ավետյանի քթին, իրենց հրավիրել է ավտոկայնատեղի:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց «Հարսնաքարի» գործով տուժող Արտակ Բայդյանի հարցաքննությունը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր հետաձգել է քաղաքացի Հրանուշ Խառատյանն ընդդեմ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի դեմ հայցադիմումի գործով նախնական դատական նիստը մինչև նոյեմբերի 22-ը: