Նոյեմբերի 5-ին տեղի է ունեցել Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանի դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը: Հովակիմյանը մեղադրվում է գյուղնշանակության 30հա հողատարածք կառուցապատման իրավունքով վարձակալության տալու մեջ:
Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպանի հարցին, թե եթե Վահեն լվացվելուց հետո դուրս գար և իր ընկերներին այդքան մարդկանցով շրջապատված չտեսներ` հնարավո՞ր է նա հաշվեհարդար տեսներ, Ա. Բայադյանը պատասխանեց, թե ինքը չի ցանկանում անիմաստ ենթադրություններ անել:
Նորայր Ստեփանյանն աշխատել է Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոց ՊՈԱ կազմակերպությունում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, միաժամանակ նաև ֆիզիկական կուլտուրայի մեթոդ միավորման նախագահ, ընդգրկված է եղել «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում:
«27-ամյա Դավիթ Գևորգյանը մահացել է ոչ թե Հանրապետական կուսակցության շենքի, այլ այդ շենքին կից իրականացվող մեկ այլ շենքի շինաշխատանքների ժամանակ, որն ընդհանրապես կապ չունի ՀՀԿ-ի հետ»:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է «Հարսնաքարի» գործով դատավարությունը:
Դուրս գալով ԱԱԾ-ից` նախկին արտգործնախարարը կրկին պնդել է, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են, ասաց` չի ընդունում դրանք:
Բանդայի գործով այսօրվա նիստում տուժող Էդուարդ Բեզոյանի կինը՝ Սերիկ Սողոյանը, հայտարարել է, որ 2011թ. հունիսի լույս 1-ի գիշերն իրենց տուն ներխուժած անձինք 5-6 հոգի էին՝ դիմակավորված, սև շորերով, ձեռնոցներով:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Վ. Խաչիկյանի գործը դեռևս նախաքննության փուլում է, և որևէ նոր տեղեկություն չի կարող հայտնել այդ կապակցությամբ:
Բանակի պարենային պահեստում կատարված ստուգումների արդյունքում գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Ալբերտ Անդրանիկի Օհանջանյանը շարունակում է մնալ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում՝ ստանալով ստացիոնար բուժում:
Մոսկվայի քաղաքային դատարանը քննել է «Աշոտ Եղիազարյանի» գործով Մաքսիմ Կլոչինի փաստաբան Վալենտինա Սիզովայի հսկողական բողոքը և ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի ենթադրյալ մեղսակցին է վերադարձրել արգելանքի տակ գտնվող բնակարանը:
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Վարդաբլուրի համայնքապետի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք և յուրացում կատարելու դեպքերի առթիվ:
Տուժող կողմը պահանջել է պարտավորեցնել «թույլ տրված խախտումներով և բացթողումներով գործը վերադարձնել քննիչին՝ լրացուցիչ քննություն կատարելու համար»:
Այսօր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առջև Հայ ազգային կոնգրեսը` մի շարք կազմակերպությունների հետ միասին բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն դատապարտված 4 ՀԱԿ ակտիվիստների:
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժեց Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մաղաքյանի հայցը «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի դեմ:
Գլխավոր դատախազը նաև նախազգուշացրել է, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա, և քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի ու քննիչի, թե՛ դատախազի նկատմամբ:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է թրաֆիքինգի գործով դատավարությունը:
Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների ու մեղադրյալների կողմից ինքնավնասումները կանխելու միակ ճանապարհը մտածողության փոփոխությունն է:
Մեր ունեցած տեղեկություններով` դատախազը և խմբագիրը տևական ժամանակ բանակցություններ են վարել և փորձել են արտադատարանական կարգով հարթել խնդիրը, Մանրիկյանը փորձել է համոզել Գրձելյանին` հրաժարվել իր բողոքից:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդուարդ Ամալյանի նախագահությամբ, այսօր սկսվեց նախնական դատական նիստ քաղաքացի Դավիթ Սանասարյանն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հայցադիմումի գործով:
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մի շարք հանձնարարականներ է տվել քրեական գործերով մինչդատական վարույթի հարցերով հոկտեմբերի 29-ին իրավապահ մարմինների ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության արդյունքներով:
Հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը:
Վահեին երեքով դրեցինք մեքենայի ետնամասում, ես ետնամասում նստեցի, և, ինչքան հնարավոր ա արագ, այնտեղից հասել ենք Մուրացանի վրայի կենտրոնական հոսպիտալ»
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար սահմանված են պետական տուրքի հետևյալ դրույքաչափերը.
«Հարսնաքարի» գործով տուժող կողմի ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանն այսօր դատարանում հայտարարեց, որ նախորդ դատական նիստից հետո մի կին «հարձակվել է» տուժողների վրա և անպարկեշտ արտահայտություններ արել տուժողների հասցեին, և այսօր այդ կինը գտնվում է դատարանում:
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը: Սակայն քիչ անց դատավորը հայտարարել է ընդմիջում:
Amnesty International-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել քաղաքական հետապնդումներն ու ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Բացի այդ, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում վերանայել ինտերնետը կարգավորող ազգային օրենսդրությունը` այն համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն անդրադարձավ ազատազրկվածների հետ տեղի ունեցած միջադեպերին, մասնավորապես` ճկույթը կտրած և աչքը կարող դատապարտյալների դեպքերին:
«Հայինկասացիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Ա. Գրիգորյանը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի միջոցով շուրջ 1 մլրդ դրամ փոխանցել է «Արուսյակ» կոոպերատիվի հաշիվներին, այնուհետև կանխիկացրել է և յուրացրել:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները 1 ժամվա ընթացքում բացահայտել են Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավտոառևանգումը:
Ա. Հովհաննիսյանը 2004-2010թթ. ընթացքում նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակի գումարներ: