Ավտոմեքենայում եղել են Հայաստանի 4 քաղաքացիներ, սակայն մարմնական վնասվածքներ են ստացել 60-ամյա Վազգեն Մուշեղյանը և 56-ամյա Վահագն Մուշեղյանը:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ ժամը 13:30-ի սահմաններում 58-ամյա Սաշիկ Ղազարյանը իր կողմից վարած Nissan Patrol մակնիշի 51 ՕՕ 013 համարանիշի ավտոմեքենայով Տաթև գյուղից դեպի Սվարանց գյուղ տանող ճանապարհին շրջադարձ կատարելու ժամանակ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել Տաթևի եկեղեցի տանող հետիոտնային ճանապարհի վրա ու վրաեթրի ենթարկել Իտալիայի քաղաքացի, 67-ամյա Ֆրանկա Մակկիին:
Վթարի հետևանքով 2 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Օգոստոսի 27-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Գավառի կենտրոնական հրապարակում իրար են բախվել «Մերսեդես Բենց» և «ՎԱԶ-21093» մակնիշի ավտոմեքենաներ:
Օգոստոսի 26-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Շորժա ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է հայազգի Հակոբ Սարգսյանը, կան վիրավորներ։
Վթարի հետևանքով վարորդ Ռ. Զարահյանը և 4 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի բժշկական կենտրոն, սակայն դժբախտաբար, վարորդը ճանապարհին մահացել է:
Պարզվում է՝ այդ պահին նշված ճանապարհահատվածով անցնելիս է եղել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը՝ իր թիկնազոր հետ և երբ ոստիկանապետը նկատել է վթարը, շտապ կարողացել են օգնել վիրավորներին տեղափոխելու հիվանդանոցներ:
Օգոստոսի 25-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արագածի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոտքերին, թևերին և ճակատի մասում ստացած ջնջխված, քերծվածք վերքերով բուժօգնության է դիմել 1971 թ. ծնված Վալեր Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, իր վարած «ԳԱԶ-66» մակնիշի ավտոմեքենայով Արագած լեռ բարձրանալու ճանապարհին` կողաշրջվելու հետևանքով:
Օգոստոսի 26-ին, ժամը 13.25-ին Վանաձորի բժշկական կենտրոնի հերթապահ բժշկից տեղեկատվություն է ստացվել, որ թունավորմամբ իրենց մոտ է տեղափոխվել Միասնիկյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1987 թ. ծնված Ա. Թ.-ն. բժիշկներն առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Օգոստոսի 25-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Մարտունի քաղաքի «Հայրապետի դաշտ» կոչվող հանդամասում, խոտի հակերով բեռնված «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Պարզվել է, որ Թալին-Ձորագյուղ ավտոճանապարհի 13-րդ կմ-ում «Գազ 53» մակնիշի 24 LS 499 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչից վարորդ Հ. Գ. (ծնվ. 1989թ.) ստացել է այրվածքներ և շտապօգնության աշխատակիցների ուժերով տեղափոխվել Թալինի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Ժամը 21:30-ի սահմաններոմ Էջմիածին քաղաքի բնակիչ, 65-ամյա Գեղամ Շահբազյանը իր վարած BMW մակնիշի 34 ՏT 222 համարանիշի ավտոմեքենայով Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 253 էլեկտրասյան դիմաց բախվել է նույն հասցեի մոտ վթարված վիճակում կայանված Երևանի բնակիչ, 46-ամյա Կարեն Ստեփանյանին պատկանող ВАЗ-2107 մակնիշի 05 ՏՍ 976 համարանիշի ավտոմեքենային:
Երևան-Սևան ավտոմայրուղում ծառայություն կատարող շտապօգության բրիգադի աշխատակիցները վարորդին և ուղևորին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Երեկ երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Կոմիտաս պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց բախվել են 3 ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով Ջ. Իսրայելյանը, ով աշխատում է «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունում՝ որպես փորձագետ, տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն:
Օդանավը խոտերի վրա է, դուրս են բերվում ուղեւորները: Նախնական տվյալներով` տուժածներ չկան:
Բաթումի փողոցներով հոսող անձրեւաջրերի պատճառով քաղաքում սահամանափակել է երեթեւեկությունը:
ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը և հարվածել ՎԱԶ 21.06 մակնիշի ավտոմեքենային, որի ուղևորներից մեկը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Օգոստոսի 24-ին, ժամը 17.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բեռնակիրների փողոցի թիվ 2/1 հասցեում՝ Հրեական ՀԿ-ում, օձ են նկատել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 TՍ 851 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 22-ամյա Վրեժ Հարությունյանը նշված ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում բախվել է 45-ամյա Արմեն Գևորգյանի վարած ЗИЛ ՄՄԶ 4502 մակնիշի 02 ՍԼ 630 համարանիշի ավտոմեքենային:
Երեկ Դիլիջանի ոլորաններում վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորներից 7-ը տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Օգոստոսի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում, Երասխ-Երևան ճանապարհի 36-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրի երկաթյա արգելապատնեշին:
Օգոստոսի 19-ին, ժամը 14.25-ին Իջևանի ՀՓԾ-ից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ենոքավան գյուղում խոտով բարձված ավտոմեքենա է այրվում:
Օգոստոսի 23-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` թեյարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր առավոտյան 9:00-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Դիլիջան մայրուղում: «Պազ» մակնիշի 62LS361 համարանիշի ավտոբուսի վարորդը Դիլիջանի ոլորանների երկրորդ շրջադարձին կորցրել է մեքենայի կառավարումը և մոտ 22 մետր գլորվել ձորը՝ ընկնելով 3-րդ ոլորան:
Զոհերի թվում է նաեւ «Ալ Իքբարիա» հեռուստաընկերության թղթակիցը: Ավելի քան 20 մարդ վիրավորվել է:
Գործակալության տվյալներով` զբոսաշրջիկների ավտոբուսը ուղեւորվում էր դեպի Լաս Վեգաս:
Օգոստոսի 22-ին, ժամը 18.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մ.Խորենացի փողոցի թիվ 27ա շենքի 12-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 22-ի առավոտյան մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում: Ըստ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արմեն Կարապետյանի, ժամը 09:20-ի սահմաններում 30-ամյա Վաղինակ Գևորգյանը, ով հանդիսանում է Կապս համայնքի բնակիչ, վարելով Mercedes մակնիշի 06 ԼՍ 108 համարանիշի ավտոմեքենան, Մարմաշեն գյուղում վրաերթի է ենթարկել 46-ամյա Արտյոմ Մկրտչյանին: Տղամարդը տեղում մահացել է: