
Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Հունվարի 31-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և թիվ 61 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքերում Մ2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի 154-րդ կմ-ում բախվել են «Միցուբիսի Գրանդիս» մակնիշի 57 SR 557 պետհամարանիշի և «ԶԻԼ-5301» մակնիշի (քարշակ) 34 CS 957 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Ա. ծնված 1990 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Միցուբիսի Գրանդիս» ավտոմեքենայի վարորդ Ա Ք.-ը արգելափակվել է ավտոմեքենայում:
Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և «Միցուբիսի Գրանդիս» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա.Ք.-ին, ով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ: