Գորիս-Սիսիան ավտոճանապարհին ողբերգական վթար է տեղի ունեցել. վարորդը մահացել է

Փետրվարի 2-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1963 թ. ծնված Հ.Հ.-ը տեղում զոհվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս