
Սանահին-Սարահարթ թաղամասի ոլորաններում մեքենան ընկել է ձորը

Հունվարի 25-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, «ВАЗ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ВАЗ-2121» մակնիշի 14 SS 457 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը:
Մինչ հրշեջ-փրկարարաների կանչի վայր հասնել` ուղևոր Գ. Վ. տեղափոխվել է Ալավերդի քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: