Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Փետրվարի 7-ին, ժամը 01.50-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 22-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, տուճածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում ՎԱԶ 21010 մակնիշի 70 AR 170 պետհամարանիշի (վարորդ՝ Կ. Բ.) ավտոմեքենայի առջևի անվադողը պոկվել է, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է և չի կարող շարունակել երթևեկությունը:
Հրշեջ – փրկարարները վարորդ Կ. Բ.-ին և 4 ուղևորների տեղափոխել են վրանային ժամանակավոր հենակետ:
Փետրվարի 6-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Չայնիի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին, դեռևս չբացահայտված հանգամանքներում, «Mitsubishi Delica» մակնիշի 34 DU 111 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ս., ծնվ.1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամիջյան խոտածածկ հատվածում:
Հրշեջ-փրկարարներն օգնել են ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա:
Փետրվարի 6-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Երզնկյան փողոցի թիվ 45 շենքի բակում «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան ընկել է փոսը (առջևի անվադողը). դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը:
Փրկարարները փոսից դուրս են բերել «Նիսսան Տիդա» մակնիշի 34 TF 789 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Գ. ծնվ. 1983 թ.) ավտոմեքենան: