Խոշոր վթար Սևակ-Ուլնեցի խաչմերուկում. կան տուժածներ
Փետրվարի 6-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևակ-Ուլնեցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճՏՊ. բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» և «Սուբարու Ֆորեստեր» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 34 NV 881 պետհամարանիշի (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1958 թ.) և «Սուբարու Ֆորեստեր» մակնիշի 88 SS 777 պետհամարանիշի (վարորդ` Մ. Հ., ծնվ.1978 թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1960 թ. ծնված Գ. Հ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: