
Արմավիր-Հայկավան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից

Հունվարի 27-ին, ժամը 18.49-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր-Հայկավան ավտոճանապարհի 3-րդ կմ-ում «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն «ՎԱԶ-2103» մակնիշի 31 ՕՕ 931 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: