Պատահար Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 26-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես GL» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Մերսեդես GL մակնիշի 34 QA 942 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Է. Ա.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արտաքին լուսավորման սյանը: Է. Ա.-ը հոսպիտալացվել է թիվ 1 համալսարանական կլինիկա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031